Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Բերնի Սանդերսի հետ իր հանդիպումը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, եւ խորհուրդ է տվել հակառակը մտածողներին հոգեբույժի մոտ գնալ, հայտնում է Reuters-ը:

Ֆրանցիսկոս Պապն ու Սանդերսը հանդիպել էին ապրիլի 16-ին Լեսբոս կղզում:  Պապի խոսքով՝ հյուրանոցի սրահում հանդիպելով Սանդերսին՝ ինքը մոտեցել էր նրան բարեւելու համար: