Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ, պետք է միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, կամ նրանք կշարունակեն սրել հայերի դեմ բռնության գործողությունների էսկալացիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջեքի Սփեյերը։

«Ես վճռականորեն դատապարտում եմ բռնությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք պարզապես ուզում են ապրել խաղաղ ինքնորոշման պայմաններում»,-ընդգծել է նա։