Դոհայում նավթի արդյունահանման սառեցման հարցով նավթ արդյունահանող երկրների պաշտոնական հանդիպման սկիզբը հետաձգվում է։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է մասնակից երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։ Իր հերթին, «Ռեյթերսը» հայտնում է, որ ձգձգումը կապված է փոփոխությունների հետ, որը վերջին պահին խնդրել է Սաուդյան Արաբիան։

Նախնական ծրագրի համաձայն, պաշտոնական հանդիպումը պետք է սկսվեր առավոտյան ժամը 08.45-ին։ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարն ու Վենեսուեալան Դոհայում փետրվարի 16-ին, նավթի գների շուրջ համաձայնել են նավթի արդյունահանումը պահպանել 2016-ի հունվարի ծավալների չափով, սակայն պայմանով, որ մյուս արդյունահանող երկրները նույնպես կմիանանան նախաձեռնությանը։

Ավելի ուշ ՕՊԵԿ-ի երկրները եւ այդ կազմակերպության կազմում չընդգրկված երկրները պայմանավորվել էին ավելի լայն կազմով հանդիպում անցկացնել ապրիլի 17-ին։