Թալինում ժամը 14-ի դրությամբ 5310 ընտրողից քվեարկել է 1439-ը կամ մոտ 27 տոկոսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանից:

Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ  ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը: