Հանգստյան օրերին Լոնդոնյան բորսայում ընդմիջումից հետո վերսկսված սակարկությունների առաջին իսկ րոպեներին Brent տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 7 տոկոսով ու կազմել 40.22 դոլար բարելի դիմաց:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Գների անկումը պայմանավորված է նրանով, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպման ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցում: Այդ նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը ծրագրված է հունիսին, հայտնում է Lenta-ն:

2016-ի սկզբին նավթի գները նվազել են՝ հասնելով բարելի դիմաց 30 դոլարի : Դոհայում հանդիպման նպատակն էր նպաստել դրանց կայունացմանը : Նավթ արտադրող երկրները մտադիր էին քննարկել համաձայնագիր, որով արդյունահանումը պետք է սառեցվեր հունվարի մակարդակով մինչեւ գալիք տարվա հոկտեմբեր: