Ներկայում ավանդական համարվող էներգիայի աղբյուրներն արդեն առաջիկա տասնամյակում կարող են կորցնել արդիականությունը: Նման կարծիք է հայտնել բրիտանական Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Սովաքուլը: Բրիտանացի մասնագետը հայտարարել է, որ 10 տարի անց ածխաջրածինների դարաշրջանը կարող է ավարտվել:

Մարդկությունը կհրաժարվի նավթից, գազից եւ ածխից՝ էներգիայի ավելի էկոլոգիական աղբյուրների անցնելու համար:

Ըստ Informing-ի, գիտնականը որպես փաստարկ պատմական փորձն է վկայակոչել: Նրա խոսքով, փայտից ածխի անցնելու համար մարդկությունից 160 տարի պահանջվեց, իսկ սահուն կերպով էլեկտրականության անցնելու համար եվրոպացիները 47-69 տարի ծախսեցին:

Մասնագետները համաձայն են, որ դա հնարավոր է, սակայն «սեւ ոսկի» վաճառողներն անպայման կփորձեն հնարավորինս հետաձգել այդ գործընթացը, քանի որ նավթից եւ գազից ստացված եկամուտներն իսկապես հսկայական են: