Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության, շինարարության ու միջուկային շարժիչների անվտանգության դաշնային նախարար Բարբարա Հենդրիքսը Բելգիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ֆլանդրիայում «Դուլ» ԱԷԿ-ի երրորդ շարժիչի եւ Բալոնիայում «Տիանժ» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը քանի դեռ չեն տրամադրվել դրանց շահագործման անվտանգության ապացույցներ, հայտնում է Meuse թերթը:
Մինչ այդ «Դուլ» ու «Տիանժ» ԱԷԿ-ների հուսալիության ապացույցներ էին պահանջել Նիդեռլանդները ու Լյուքսեմբուրգը: Հարեւան երկրների պահանջը պայմանավորված է բելգիական ԱԷԿ-ներում վերջին ժամանակաշրջանում գրանցված մի շարք տեխնիկական միջադեպերով, որոնց հետեւանքով շարժիչները ավտոմատ կանգնել էին, նաեւ դրանց մի մասի մետաղյա կորպուսների վիճակով:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Մինչ այդ Բելգիայի կառավարությունն ու բելգիական ԱԷԿ-ների Electrabel օպերատոր ընկերությունը համաձայնագիր էին ստորագրել «Դուլ» ատոմակայանի երկու էներգաբլոկների շահագործման ժամկետը մինչեւ 2025 թ. երկարացնելու մասին: Նաեւ որոշում էր կայացվել չկրճատել «Տիանժ» ԱԷԿ-ի շարժիչի շահագործման ժամկետը: Այս որոշումը պայմանավոված է այն մտահոգությամբ, որ էներգաբլոկների շահագործման դադարեցումը կարող է էլեկտրաէներգիայի պակաս առաջացնել, մինչդեռ բնապահպան կազմակերպությունները կոշտ քննադատության էին ենթարկել կառավարության որոշումը:
Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի կապակցությամբ Բելգիայի իշխանությունները մինչ այդ որոշել էին մինչեւ 2025 թվականը փակել երկրի բոլոր ատոմակայանները:




























