Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապրիլի 20-ին հայտնել է երկրում էլեկտրաէներգիայի մատակարարումների նորմավորում մտցնելու մասին, որը հարկադիր միջոց է ծանրագույն կլիմայական երեւույթների պայմաններում։

Մադուրոն ընդգծել է, որ իշխանությունները պետք է ընտրություն կատարեին, թե ինչպես հաղթահարեն էլեկտրական կոլապսը։ «Տարբերակներից մեկը կոշտ նորմավորում մտցնելն է, իսկ մյուսը՝ սակագների բարձրացումը»,- մեջբերում է Մադուրոյի խոսքը El Nuevo Herald կայքը։ Պետության ղեկավարը նշել է, որ կառավարությունը որոշել է չդիմել երկրորդ միջոցին։

Էներգետիկայի նախարար Լուիս Մոտա Դոմինգեսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների գրաֆիկը կրհրապարակվի լրատվամիջոցներում։