Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մանկապիղծների հարկադիր քիմիական ամորձատման մասին օրենք է ստորացրել։ Այս մասին հայտնում է Նազարբաեւի պաշտոնական կայքը։
«Այդ փոփոխություններն ուղղված են երեխաների մասին տեղեկություններ տրամադրելու կարգի եւ ժամկետները խախտելու համար պատժի չափը խստացնելուն եւ անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններ կատարած անձանց դեմ։ Դրանց թվում է նաեւ մանկապիղծերի հարկադիր քիմիական ամորձատման մասին նորմը»,- ասված է նախագահ կայքում տեղադրված հայտարարության մեջ։





























