Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալների կալանքը մինչեւ մայիս երկարաձգելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։
«Վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների բողոքը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Կալանքի տակ են մնում ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւի, իրազեկիչ Համզաթ Բախաեւը, Նեմցովին տեղաշարժին հետեւող Թամերլան Էսկենխանովը, եւ եղբայրներ Անզոր ու Շադիդ Գուբաշովները։
Ներկայումս 5 կասկածյալների նկատմամբ հետաքննությունը ավարտվել է, նրանց վերջնական մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք սկսել են ծանոթանալ գործի նյութերին։




























