ՌԴ իրավապահ մարմինները չեն կարողացել գտնել Բորիս Նեմցովի սպանության 2 վկաներին, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրա խոսքով՝ սպանության վկաներից մեկը, որը մոտեցել էր Նեմցովին, նկատել է նրա կողքով անցնող մի կնոջ եւ աղջկա։ Պարբերականի տեղեկություններով՝ նրանք աստիճաններով բարձրացել էին կամրջի վրա եւ կարող էին այնտեղ լինել սպանության պահին։

ՌԴ ՔԿ-ն հանձնարարել էր գտնել նրանց, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դա անել չի հաջողվել։