Աննա Դուրիցկայան, որը Բորիս Նեմցովի հետ է եղել նրա սպանության պահին, կրակոցներ լսելիս կարծել է, թե ճայթռուկներ են պայթյում: Այս մասին գրում է «Ռոսբալտը»:
«Ինչ- որ պայթյուն լսեցի: Կարծեցի թե ինչ- որ մեկը պետարդա է պայթեցնում ու սկսեցի ոտքերիս տակ նայել»,- ասել է հարցաքննության ժամանակ Դուրիցկայան:
Դրանից հետո նա տեսել է, որ Նեմցովը ընկել է: Այդ պահին մի սպիտակ մեքենա է միանգամից տեղից պոկվել ու հեռացել: Հետո կինը փորձել է օգնություն խնդրել ձնահավաք մեքենայի վարորդից ու շտապ օգնություն կանչել: Դրանից հետո նա տեսել է, որ Նեմցովի մոտ մի երիտասարդ է կանգնած:
Նշում են, որ երիտասարդն էլ նկատել է կողքից անցնող մի կնոջ ու աղջկա: Պարբերականը գրում է, որ նրանք աստիճաններով կամուրջ էին բարձրանում ու կարող էին ականատես դառնալ սպանությանը: Ռուսաստանի ՔՀ հանձնարարել է գտնել նրանց, ավելի ուշ գերատեսչությունում ճշգրտել են, որ դա չի հաջողվել անել:
G
M
T
Text-to-speech function is limited to 100 characters