Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ռուսաստանի վարկանիշը՝ թողնելով այն Bа1 մակարդակի վրա, իսկ կանխատեսումն էլ՝ բացասական։
Ռուսաստանի վարկանիշը նույն մակարդակի վրա թողնելու առանցքային պատճառներն են եղել նավթի գների անկման պայմաններում տնտեսության կայունությունը եւ երկրի բյուջեի շտկման արդյունավետությունը, նշում է գործակալությունը։
«Հաշվի առնելով բյուջեի կոնսոլիդացման միջոցներն ու 2016-ին նավթի գները բարելի դիմաց 33 դոլարի մակարդակում կայունանալու Moody's-ի կանխատեսումները՝ գործակալությունը սպասում է, որ ՌԴ բյուջեի դեֆիցիտը կմեծանա մինչեւ ՀՆԱ 3 տոկոս, իսկ 2017-ին մոտ 2 անգամ կկրճատվի նավթի գների աճի հետ մեկտեղ»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























