Նորզելանդացի զինվորները հայ փախստականներին պաշտպանել են թուրք զինվորներից ու քրդական ջոկատներից: Այս մասին գրում է նորզելանդացի լրագրող Ջեյմս Ռոբինսը New Zeland Herald թերթում տպագրված հոդվածում: Հոդվածում գրված է.

«Ապրիլի 24-ին –ի Հալիպոլի կղզում Anzac-ի ( Ավստրալական ու նորզելանդական կորպուսները) զինվորների ափհանումից մեկ օր առաջ Օսմանյան կայսրությունում 250 հայի են կալանավորել՝ քաղաքական գործիչների, հոգեւորականների, բանաստեղծների: Այդ մարդկանց մասին այլեւս ոչ ոք ոչինչ չի լսել:

Դա ահազանգ էր այն ցեղասպաանությունների մասին, որոնց պետք է ենթարկվեին հայերը, ասորացիները, հույներն ու մյուս ժողովուրդները: Ապրիլի 24-ը Հայաստանում նշվում է ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Նոր Զելանդիայի զինվորները այդ ամենի ականատեսն էին: Շատերը զոհվեցին, հայ փախստականներին պաշտպանելիս: Պատերազմից հետո նորզելանդացիները մնացին Մերձավոր արեւելքում, որպեսզի օգնեն փախստականներին: Ժամանակակից հումանիտար շարժումը, որը ծնունդ է առել այն ժամանակ, անհնար է պատկերացնել առանց նորզելանդացիների:

Պատմաբաններ Ջեյ Ուինթերը ու Թաներ Աքչամը նշում են, որ հենց Հալիպոլի ներխուժելն է դարձել մեկնարկային կետը: Կասկածներ չկան, որ Հայոց ցեղասպանության մասին որոշումը ընդունվել է Հալիպոլիում կատաղի մարտերի ժամանակ, երբ հարցականի տակ էր դրվել Օսմանյան կայսրության գոյությունը: Այն անհույս իրավիճակը, որում հայտնվել էին օսմանցիները պատճառ դարձավ, որ կայացվեր աննախադեպ դաժան որոշում»- գրում է Թաներ Աքչամը:

Դա ոչ թե անարխիա էր, այլ միտումնավոր քաղաքականություն: The Press նորզելանդական թերթը այդ ժամանակ հրապարակեց իր լոնդոնցի թղթակցի գրածը՝ «Ոչ ոք կասկած չունի, որ այդ հանցագոծությունները ծրագրված էին»:

Նոր Զելանդիայի ու Հայոց ցեղասպանության միջեւ անմիջական կապերը սկսվում են 1915-ի օգոստոսի 8-ից, Չունուկ Բաիրի հարձակումից:

Վելինգթոնի գումարտակը այդ բարձունքները զբաղեցնում էր ծանրագույն պայմաններում՝ հետ մղելով թուրքերի ու նրանց դաշնակիցների հակահարձակումները: 760 մարդուց միայն 70-ը չսպանվեց ու չվիրավորվեց:

Վիրավորվածներից մի քանիսը գերեվարվեցին:

Նրանցից 17-ը Վելինգթոնից էին, 4-ը Օքլենդից, 2-ը Օթագոյի գումարտակից: Հաջորդ տարիներին այդ մարդիկ անհավանական քանակության սպանությունների ականատես դարձան:

Նրանց բրիտանացիների հետ միասին գերի էին պահում 7.5 հազար հայ բնակչություն ունեցող Ափիոն Քարահիսար քաղաքի հայկական եկեղեցում:

Ավստրալացի կապիտան Թոմաս Ուոլթեր Ուայթը իր օրագրում գրել էր . «Հայերին փողոց էին վռնդում վերջին ապաստանից»:

Սերժանտ Ջոն Հելփինը Ափիոնը նկարագրել է որպես «սրբապղծության վայր, Քրիստոսի տան ու Նրա նահատակ երեխաների՝ հայերի տան սրբապղծություն»:

Ափիոնի ճանապարհին նրանք տեսել են հայերի, որոնց պետք է անապատ քշեին: Նրանք նկարագրել են նաեւ թուրքական զորքերի դաժանությունները:

1917-ի նոյեմբերին Օքլենդի հրաձիգները մտել են պաղեստինյան Ջաֆա: Այնտեղ նրանք տեսել են պղծված հայկական գերեզմանոցներ, որտեղ թուրք զինվորները ջարդել էին բոլոր տապանաքարերը: Միայն մի քանի գերեզման է հաջողվել փրկել:

Թվում է, թե ուր էլ մտնեին նորզելանդացիները՝ որպես զինվոր կամ գերի, նրանք հայերի ստվերներն էին տեսնում:

1918-ին բրիտանացի գեներալ Դանսթերվիլը հավաքել է մի ջոկատ, որը պետք է գրավեր հյուսիս-արեւմտյան Իրանի ու Հարավային Կովկասի ռազմավարական բարձունքները: Դանսթերֆորսի ջոկատը, որը բաղկացած էր նորզելանդացական, ավստալական, կանադական ու բրիտանական զորքերից, չի կարողացել կատարել այդ առաջադրանքը:

Դեպի Միջագետք երկարատեւ նահանջի ժամանակ նրանք իմացել են, որ թուրքական զորքերը Ուրմիա քաղաք են իջնում: Այնտեղից փախնում էր հայկական ու ասորական բնակչությունը: 100 հազար մարդուց միայն 70 հազարին էր հաջողվել դուրս գալ քաղաքից: Ավստրալացի կապիտան Սթենլի Սեվիջը ու 22 մարտիկներ, այդ թվում մի քանի մարդ Նոր Զելանդիայից, դուրս էին եկել նրանց պաշտպանելու:

Սեվիջի խոսքով, ճանապարհի երկայնքով ձգվող փախստականների շարասյունները, 24 կիլոմետր երկարություն ունեին:

Տեսնելով զինվորներին՝ մարդիկ չէին կարողանում թաքցնել իրենց զգացմունքները ու բարձրաձայն լացում էին, հիշում է նա: «Մենք ստիպված էինք ուշադրություն չդարձնել նրանց բղավոցներին, որոնք չէին կարողանում քայլել, որպեսզի կարողանայինք հնարավորինս շատ մարդկանց փրկել»:

1918-ի օգոստոսի 5-ին այդ ջոկատը Չալկայնան գյուղի մոտ բախվել է քրդական ջոկատի հետ: Բրիտանացիներն իրենց քանակով տասնապատիկ քիչ էին:

Նրանք կարողացել էին հետ մղել քրդերի հարձակումը, բայց նրանց փափուշտները վերջացել էին:

Կապիտան Ռոբերտ Քեննեթ Նիկոլը սերժանտ Ալեքսանդր Նիմմոյին ուղարկել էր գյուղից փամփուշտներ հավաքելու, բայց նրանց վրա թիկունքից հարձակվել էին: Նիկոլն արել է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի նրանց, բայց սպանվել է:

Նրա մարմինն այդպես էլ չեն գտել: Նրա անունը փորագրված է Թեհրանում Բրիտանական համագործակցության զինվորական գերեզմանների հանձնաժողովի հուշահամալիրի վրա:

Պատերազմից հետո հայերի ողբերգությունը չի ավարտվեց: Դաշնակցային տերությունները չէին շտապում հաստատել հայկական մանդատը ու հայերին սկսեցին պաշտպանել ամբողջ աշխարհի հոգեւորականները, հումանիստները ու ինտերացիոնալիստները: Դա հսկայական աշխատանք էր: Սիրիա աքսորվածներից ընդամենը 150 հազար հայ էր ողջ մնացել: Կեսը փորձել է տուն վերադառնալ: Մնացածը մահացել է սովից ու հիվանդություններից:

Դեռ 1915-ին նորզելանդացիները սկսեցին գումար հավաքել, որպեսզի օգնեն տուժածներին: Բայց խոշոր ծավալներով օգնություն հավաքելու գործը ստանձնեց Մերձավոր արեւելքի ամերիկյան հիմնադրամը: 1915-29 թթ. հավաքվեց 116 մլն դոլար ( ինչն այսօր հավասար է մեկ միլիարդի):

Պատերազմից անմիջապես հետո Մերձավոր արեւելքի օգնության հիմնադրամը մեծ քանակությամբ նավեր ուղարկեց՝ սարքավորումներով ու բժիշկներով: Նրանք հիվանդանոցներ ու փախստականների ընդունման կենտրոններ էին բացում բնաջնջման վայրերում

1922-ին Հիմնադրամի ակտիվիստներից մեկը դարձավ Լայոնել Վիրթը: Նա ԱՄՆ յուրաքանչյուր նահանգում բաժանմունք բացեց: Դրանից հետո նա մեկնեց Ճապոնիա, Չինաստան, Կորեա, Ֆիլիպիններ ու Ավստրալիա, իսկ հետո ժամանեց Օքլենդ:

Նա հացահատիկ, բուրդ, կաթ, ծածկոցներ, հին հագուստ էր հավաքում, որպեսզի ուղարկեր «գթասրտության նավով»:

Նա այցելել է Վելինգթոն, Դանեդին, Կրայսչերչ ու ամուրեք ոգեշնչել ու օրինակ ծառայել մարդկանց: Օգնությունը հավաքվեց:

Դրան շատ ուրիշ առաքելություններ էլ հաջորդեցին: Օգնության կազմակերպումը զանգվածային բնույթ էր ստացել: Թերթերը անընդհատ տպագրում էին քաղցած հայերին օգնելու կոչեր՝ «շաբաթական մեկ ֆունտի հագուստ կամ սնունդ երեխաների համար»:

Այսօր էլ են օգնության կոչերը գրեթե նույն կերպ հնչում: Հումանիտար կազմակերպություններից շատերը սկիզբ են առել Մերձավորարեւելյան օգնության հիմնադրամից: