Ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն ընդգրկվել է Sunday Times-ի վարկածով Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

UMS Holdings-ի հիմնադիր, Լոնդոնի «Արսենալի» խոշորագույն բաժնետեր Ուսմանովի կարողությունը գնահատվում է 7.58 մլն ֆունտ ստերլինգ։

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդիկ են ծագումով հնդիկ եղբայրներ Դեւիդ եւ Սայմոն Ռուբենները։ Մատակարարների կարողությունը կազմում է 13.1 մլն ֆունտ, գրում է The Daily Mail-ը։

Warner Music-ի սեփականատեր, ուկրաինացի գործարար Լեոնարդ Բլավատնիկը գլխավորել է երաժշտության ոլորտի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 11.59 մլրդ ֆունտ կարողությամբ։

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել երգչուհի Ադելը՝ 122 մլն դոլար կարողությամբ, դերասան Դենիել Ռեդքլիֆը՝ 106.5 մլն դոլար կարողությամբ եւ Վիկտորյա Բեքհեմը՝ 402 մլն դոլար կարողությամբ։