Բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքը Միջազգային տիեզերական կայանում մասնակցել է Լոնդոնի մարաթոնին:

44-ամյա տիեզերագնացը 26.2 մղոնն անցել է 3 ժամ 35 րոպեում՝ դառնալով տիեզերքում մարաթոն վազած առաջին մարդը: Նրան կապել էին հատուկ վազքուղուն, եւ նա iPad-ով իրական ժամանակում հետեւում էր Լոնդոնում ընթացող մարաթոնին, հայտնում է Reuters-ը: