ԱՄՆ-ի նախկին սենատոր Հարրի Ուոֆֆորդը, որն այժմ  90 տարեկան է, պատրաստվում է տղամարդու հետ ամուսնանալ այն բանից հետո, երբ կես դար ապրել է իր խոսքով   «սքանչելի» կնոջ հետ: Այդ միությունից երեք երեխա է ծնվել: 

Երբ նրա կինը մահացել է լեյկիմիայից, Ուոֆֆորդը ծանոթացել է ոմն Մեթյու Չառլթոնի հետ: Այժմ նախկին սենատորը պատրաստվում է ամուսնանալ նրա հետ: Այդ մասին նա ինքն է հայտնել New York Times պարբերականին:

Ընտրյալը 50 տարով փոքր է Ուոֆֆորդից: Այժմ նա 40  տարեիկան է, երբ նախկին սենատորը 15 տարի առաջ ծանոթացել էր նրա հետ, նա   25 տարեկան էր:

«Ես կես դար ամուսնացած եմ եղել սքանչելի կնոջ հետ, այժմ բախտս բերել է, երկրորդ անգամ գտել եմ երջանկությունս», — հայտնել է նախկին սենատորը, հայտնում է   «Վեստին»:

Հարրիս Ուոֆֆորդը 1991-1995 թթ-ին զբաղեցրել է Փենսիլվանիայի նահանգի սենատորի պաշտոնը:  1960-ականների սկզբին նա ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քեննեդու մարդու իրավունքների հարցերով խորհրդականն էր: