Կրեմլը չի միջամտում ԶԼՄ-ների քաղաքականությանը եւ չէր կարող ՌԲԿ-ին խորհուրդ տալ փոխել սեփականատիրոջը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Նման հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Կրեմլը երբեք չի միջամտում ոչ խմբագրական քաղաքականությանը, ոչ էլ, առավել եւս, սեփականության իրավունքին», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովն առանձնահատուկ ընդգծել է, որ ՌԲԿ-ի խմբագրության վրա ճնշում չկա:  «Ոչ մի դեպքում խոսք չի կարող  լինել եւ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե կարող է նման ճնշում գործադրվել ՌԲԿ-ի խմբագրական քաղաքականության վրա», - հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: 

Պեսկովի խոսքով, ՌԴ նախագահի գրաֆիկում նույնիսկ հեռանկարում հանդիպում չի նախատեսված Միխայիլ Պրոխորովի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել, որ գործարար Միխայիլ Պրոխորովը կարող է վաճառել ՌԲԿ մեդիահոլդինգը   http://news.am/rus/news/323983.html եւ այն մասին, որ նրան խորհուրդ է տրվել փոխել ՌԲԿ-ի սեփականատիրոջը: