Ամերիկյան Թեքսաս նահանգում բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել տարրական դպրոցը միլիարդատեր ու Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անունով վերանվանելուն:

Բացի դրանից քվեարկության ժամանակ ներկայացվել է նաեւ անվանման մեկ այլ տարբերակ՝ «Ադոլֆ Հիտլերի անվան բարեկամության ու հանդուրժողականության դպրոց», հայտնում է The Huffington Post–ը

Օսթին քաղաքում համարում են , որ տարրական դպրոցի ներկա անվանումը՝ Ամերիկայի կոնֆեդերատիվ նահանգների բանակի գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի պատվին, կարող է վիրավորական լինել ոմանց համար, դրա համար էլ որոշել են փոխել դպրոցի անվանումը , ինչը մի շարք հակասական առաջարկների առիթ է տվել:

Հայտնում են , որ օկրուգի բնակիչները առաջարկել են դպրոցը կոչել նաեւ գրող Հարպեր Լիի , ռեժիսոր Սփայք Լիի , կինոդերասան Բրյուս Լիի:

Դպրոցի վերանվանման մասին որոշման արդյունքները կհրապարակվեն մայիսի 23-ին , հայտնում է Gazeta–ն: