Կիեւը չի օգտագործել ՎԶԵԲ-ի տրամադրած 2 մլրդ դոլար գումարը։ Այս մասին բանկի նախագահ Սումա Չաքրաբարթիի հետ հանդիպման ավարտին ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, փոխանցում է Korrespondent-ը։

«Ես այսօր հանդիպել եմ ՎԶԵԲ-ի նախագահի հետ։ Նա ասում է, որ մենք տարբեր նախագծերով չօգտագործած 2 մլրդ դոլար ունենք»,- ասել է վարչապետը։ Գրոյսմանի խոսքով՝ այդ միջոցներն անհրաժեշտ է ուղղել ներքին նախագծերի իրականացմանը։

Ավելի վաղ ՎԶԵԲ-ը հայտնել էր Ուկրաինայի տնտեսության մեջ 2016-ին մոտ 1 մլրդ եվրո ներդնելու մտադրության մասին։ Դրա համար անհրաժեշտ նախապայմանը բարեփոխումների անցկացումն է։