Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման SWIFT համաշխարհային ցանցը հաճախորդներին զգուշացրել է «կիբերմիջադեպերի» մասին, հայտնում է Reuters-ը:

Ճշտվում է, որ հանցագործները կարողացել են SWIFT համակարգի կեղծ հաղորդագրություններ ուղարկել հաստատությունների ֆինանսական բաժանմունքներից, անհատական համակարգիչներից կամ SWIFT համակարգին միացման աշխատանքային կայաններից:  

Ուղարկված զգուշացման մեջ այդ սխեմայից տուժածներ չեն նշված եւ չի հիշատակվում վնասների մասին:

Դարձյալ երկուշաբթի, ապրիլի 25-ին SWIFT-ն անվտանգության թարմացում է թողարկել ծրագրային ապահովման համար, որոնք բանկերն օգտագործում են ցանցին մուտք ունենալու համար, հայտնում է  Lenta-ն: