Այդահոյի նահանգից ամերիկացի Անդերդալների ընտանիքում  1914-ի վեր առաջին անգամ հաջողվել է ընդհատել միայն տղաներ ունենալու ավանդույթը:   

Աուրելիա Մարի Էննոնը ծնվել է ապրիլի 12-ին, նա իգական սեռի առաջին երեխան է, որն ընտանիքում լույս աշխարհ է եկել չորս սերնդի կյանքի ընթացքում: Նրա հոր` Սքոթ Անդերդալի խոսքով, այժմ ինքը իմացել է, թե ինչ տեսք կարող են ունենալ աղջիկներն իր ընտանիքում: Փոքրիկ Աուրելիան պապի քիթն ունի, հավելել է նա, հայտնում է  Lenta-ն` վկայակոչելով Fox News հեռուստաալիքին:

Այս տարվա մարտին Յեյլի համալսարանի գիտնականները ենթադրել էին, որ մարդու եւ այլ կաթնասունների մոտ երեխայի սեռը կարող է որշվել մի վիրուսով, որը կենդանիների այս խմբի գենոմում է հայտնվել է մեկ ու կես մլն տարի առաջ: