Հայ հանդիսատեսին Եվրատեսիլից հայտնի ուկրաինացի երգչուհիներ՝ Սվետլանա Լոբոդան եւ Թինա Կարոլը, հանդես կգան հայկական երգերով։ Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի առաջին համերգը, որի շրջանակներում հայտնի ուկրաինուհիները հայկական երգեր կերգեն, տեղի կունենա աշնանը։ Աղբյուրի համաձայն, կայանալիք համերգի առնչությամբ ակտիվ նախապատրաստություններ են ընթանում։ Իրենց երգերը արդեն ձայնագրել են այնպիսի երգիչներ, ինչպիսին են՝ Վլադիմիր Գրիշկոն, ինչպես նաեւ «Տաք շոկոլադ», «Բումբոքս», «4 արքա» խմբերը, Նաստյա եւ Պոտապ Կոմենսկիները, Վիտալի Կոզլովսկին եւ Անյա Սեդակովան։
Տեղադրություն




























