Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Չերնոբիլյան ճառագայթա-բնապահպանական կենսոլորտային արգելոց ստեղծելու մասին, հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուի ծառայությանը: 

Կենսոլորտային արգելոցը Ուկրաինայի խոշորագույն բնապահպանական հաստատություններից մեկը կդառնա, ասված է հաղորդագրության մեջ: Դրա ընդհանուր մակերեսը 227 հազար հեկտար կկազմի:

Արգելոցը տեղակայված է Կիեւի մարզի Իվանկովյան եւ Պոլեսյան շրջանների տարածքում, օտարացման գոտու սահմաններում: