Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Աահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանին։

Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր։ Ղարաբաղի Հանրապետության ղեկավարն ընդգծել է եվրոպական տարբեր ատյաններում ղարաբաղյան խնդրի ճիշտ ու համակարգված ներկայացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։