Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի մասը մինչեւ 2050 թ. անպիտան կդառնա ապրելու համար: Կլիմայական փոփոխությունների հետեւանքով այդ տարածքնեից զանգվածային արտագաղթ կսկսվի: Գերմանիայի ու Կիպրոսի գիտնականների հետազոտության մասին հայտնում է Մաքս Պլանկի միությունը, փոխանցում է Lenta–ն:
2016-ի վերջին 175 պետություններ ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատում: Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացման տեմպերը, որպեսզի մինչեւ 2050 թ. միջին տարեկան ջերմաստիճանը 2 աստիճանից շատ չբարձրանա:
Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ դա բավական չէ Մերձավոր արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում հնարավոր աղետը կանխելու համար: Մինչեւ 2050 թ. այդ տարածքներում ամռանը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել 46 աստիճանի ըստ Ցելսիուսի:
Տարածաշրջանում չափազանց շոգ օրերը հինգ անգամ շատ կլինեն, քան հիմա: Իսկ այս դարի վերջին ամենաշոգ ամառային օրերին ջերմաստիճանը կարող է հասնել 50–ի:
Կյանքի համար պայմանները կվատանան նաեւ օդի աղտոտվածության պատճառով:
Մերձավոր արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում հիմա 500 մլն մարդ է ապրում: Շոգ օրերի քանակը այդ տարածաշրջանում 1970-ի համեմատ կրկնապատկվել է:




























