2010-ի «Միսս ԱՄՆ» տիտղոսակիր, լիբանանյան ծագումով ամերիկուհի Ռիմա Ֆաքիհը քրիստոնեություն է ընդունել հանուն ամուսնության:
Ֆաքիհը քրիստոնեություն է ընդունել ապրիլին հայտնի երաժշտական պրոդյուսեր Վասսիմ Սալիբիի հետ հարսանիքի նախապատրաստության շրջանակում: Գեղեցկության թագուհին որոշել է հավատը փոխել նրա պնդմամբ: Ամուսնության արարողությունը պետք է տեղի ունենա եկող շաբաթ` Լիբանանում:
Դեթրոյթի բնակչուհի Ռիմա Ֆաքիհը առաջին մահմեդականուհին է դարձել, որը հաղթել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթում: Նա մրցույթին ներկայացրել է իր հարազատ Միչիգան նահանգը եւ իրեն առաջին հերթին ամերիկուհի է համարում, հետո միայն լիբանանցի ժողովրդի ներկայացուցիչ եւ մահմեդականուհի, հայտնում է Lenta-ն:
Գեղեցկության թագուհի դառնալով` Ֆաքիհը մի քանի անգամ սկանդալների կենտրոնում է հայտնվել: Այսպես, հաղթանակից կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ մի քանի տարի առաջ նա մասնակցել է մերկապարի սիրահարների մրցույթի: Իսկ 2011-ի դեկտեմբերին նրան ձերբակալել են ալկոհոլային հարբածության վիճակում մեքենա վարելու համար:




























