Christie's-ն աճուրդի է հանել Հիտլերի մոմե արձանը: Ֆյուրերի՝ 101 սմ բարձրությամբ ծնկաչոք արձանի մեկնարկային գինը 10-15 մլն դոլար է:

BBC-ի փոխանցմամբ, աճուրդը կկայանա մայիսի 8-ին: Աճուրդի տան կայքում նշվում է, որ Կիեւի PinchukArtCentre ժամանակակից արվեստի կենտրոնն արձանը խնդրել է՝ հրեաների զանգվածային գնդակահարությունների 75-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին ներկայացնելու համար: Ցուցադրությունը գործելու է 2016 թվականի մայիսից մինչեւ 2017-ի հունվարը:

«Նա» անունով քանդակի հեղինակն իտալացի Մաուրիցիո Կատելանն է: Ժամանակին ինքնուս-նկարիչը հայտարարել էր, որ ցանկանում է ոչնչացնել սկանդալային գործը, քանի որ այն չարիք է մարմնավորում: