Մոլդովայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը դատապարտել է Քիշնեւում ամերիկյան ռազմական տեխնիկայի եւ զինվորականների տեղակայումը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոն:
Ամերիկյան զինվորականները Մոլդովայի Ազգային բանակի հետ մասնակցում են Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին անցկացվող ակցիային:
Դոդոնի խոսքով, իշխանությունները հասկացել են, որ «մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, ռազմական տեխնիկան չի կարող անցնել Քիշնեւի հրապարակով, այդ պատճառով որոշել են այն հրապարակում տեղակայել մեկ օր շուտ»: Նա նաեւ ընդգծել է, որ սոցիալիստներն ակցիաներ են անցկացնելու Քիշնեւ ամերիկյան զինտեխնիկա մտցնելու դեմ:
Մոլդովայում մայիսի 3-20-ը Dragon Pioneer-2016 համատեղ զորավարժություններ են անցկացվում: Դրանց մասնակցում են Մոլդովայի Ազգային բանակի եւ ամերիկյան զինծառայողներ:




























