Մայիսի 8-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնական հրապարակ ամերիկյան ռազմական տեխնիկա էր բերվել: Երկրի ընդդիմությունը բողոք հայտնեց այդ կապակությամբ, իսկ մի քանի հարյուր սոցիալիստներ շրջապատել էին տեխնիկան:
Երկրի պաշտպանության նախարար Անատոլի Շալարուն ավելի վաղ հայտարարել էր, որ տեխնիկան մայիսի 9-ին դուրս կբերվի Քիշնեւի կենտրոնից, սակայն զինվորականները որոշել են քաղաքից ավելի վաղ հեռանալ:




























