Թուրքիայի հետ միգրանտների վերաբերյալ գործարքի տապալմանը վերաբերող վախերը Եվրամիությանը ստիպել են պոտենցիալ այլընտրանքներ փնտրել միգրացիոն համաձայնագրին, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Bild-ին:

Այսպես, ԵՄ-ի երկրների կառավարությունները դիտարկում են Հունաստանին ֆինանսական աջակցության ավելացման տարբերակը այն դեպքում, եթե Անկարան Եվրոպա փախստականների հոսքի կանխման արդյունավետ քաղաքականություն չիրականացնի: Այդ պլանի համաձայն, Հունաստանի կղզիներում միգրանտների ընդունելության եւ գրանցման կենտրոններ կստեղծվեն, մայրցամաքի հետ լաստանավային հաղորդակցությունը կդադարեցվի, իսկ ԵՄ-ում փախստականի կարգավիճակի տրամադրման մերժված հայտերով միգրանտները կարտաքսվեն հարազատ երկրներ: