Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նշվում է, որ համագումարի պատվիրակությունները հոտնկայս ծափահարություններով ողջունել են այդ որոշումը: Հետագայում հայտարարվել է կուսակցության ղեկավար մարմինների կազմը: 

Կուսակցության համագումը չորս օր է տեւել, մայիսի 6-ից սկսած: Դրան թույլատրվել է ներկա լինել միջոցառման համար Փհենյան ժամանած 180 օտարերկրացի լրագրողից  30-ին: