WIkiLeaks-ի հիմնադիր, Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրող Ջուլիան Ասանժի երեխաները նրան փիսիկ են նվիրել, հայտնում է Sky News-ը: Հաղորդվում է, որ կենդանին դեռ անուն չունի, սակայն արդեն ունի Թվիթերի սեփական էջը՝ @EmbassyCat, որտեղ նամակագրություն է վարում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում բնակվող Փալմերսթոն կատվի հետ:
«Նոր տուն: Ես ժամանել եմ»,- նման գրառում է հայտնվել փիսիկի Թվիթերում:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը 2012-ից բնակվում է Էկվադորի դեսպանատանը, որտեղ թաքնվում է Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններից մեղադրանքներից:




























