Աֆղանստանի զինված ուժերը երկրի մի շարք նահանգներում կատարվող ռազմական գործողությունների ընթացքում մեկ օրում ավելի քան 36 գրոհայիններ են ոչնչացվել, հայտնում է Khaama Press գործակալությունը ՝ վկայակոչելով պաշտպանության նախարարարությունը:
Ըստ նախարարության հայտարարության՝ ոչնչացված գրոհայինների շարքերում երկու առաջնորդ կար: Նաեւ հայտնում են, որ գործողությունների ընթացքում տասնյակ իսլամիստներ են վիրավորում ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հատուկ գործողություններ են իրականացվել Նանգարխար, Պակտիա, Մայդան- Վարդակ, Կանդագար, Ուրուզգան, Գանզի, Սարի Պուլ, Կունդուզ, Բագլան, Գիլմենդ ու Ջաուզջան նահանգներում: Հայտնում են, որ Աֆղանստանի զինված ուժերը գործել են երկրի ՌՕՈւ աջակցությամբ:
Աֆղան զինվորականների շրջանում կորուստների մասին չեն հայտնում:




























