Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիան, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների  ջանքերը  այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ: 

Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա առիթով եւ ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման կարեւորությունը: 

Քնարկվել են նաեւ միջազգային հարցեր, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: