Եվրախմբի ղեկավար Իերուն Դեյսսելբլումը երկուշաբթի չի բացառել առաջիկա շաբաթներին եվրագոտու կողմից Հունաստանին նոր տրանշի տրամադրումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Հերթական վճարումները հնարավոր է առաջիկա շաբաթ կամ շաբաթներին»,- ասել է նա` ժամանելով Բրյուսելում եվրագոտու (Եվրախմբի) երկրների ֆինանսների նախարարների անտահերթ նիստին, որը նվիրված է Հունաստանին: