Փարիզի Վերաքննիչ դատարանը չեղարկել է հետաքննության արդյունքները, որի հետեւանքով Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա փաստաբան Թիերի Էրցոգը ներգրավվեցին կոռուպցիայի գործով հետաքննության մեջ: Այս մասին գրում է France Presse-ը:
Դատարանը, մասնավորապես, չեղարկել է Սարկոզիի եւ Էրցոգի՝ 2015 թվականի հոկտեմբերի եւ նոյեմբերի հարցաքննությունների արդյունքները, ինչպես նաեւ հեռախոսազրույցների գաղտնալսման արդյունքները, որոնք դատարանի անդամ Ժիլբեր Ազիբերին կաշառելու համար նախկին նախագահին մեղադրելու հիմք հանդիսացան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, քննիչները Սարկոզիին կաշառք տալու, ծառայողական դիրքն անձնական նպատակներով օգտագործելու եւ մասնագիտական գաղտնիքը խախտելու փաստը թաքցնելու մեղադրանք էին առաջացրել:




























