Ռոդրիգո Դուտերտեն, որը ավելի քան 22 տարի զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը, քվեաթերթիկների 90 տոկոսի մշակման արդյունքներով առաջատար է Ֆիլիպինների նախագահական ընտրություններում, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

Դուտերտեն հավաքել է ձայների գրեթե 39 տոկոսը ու ավելի քան հինգ մլն ձայնով առաջ է իր մրցակցից:

Մինչ այդ Ֆիլիպինների նախագահի թեկնածու սենատոր Գրեյս Պոն ընդունել էր ընտրություններում իր պարտությունը ու շնորհավորել Դուտերտեին:

 Ֆիլիպինների նախագահական ընտրությունները կսահմանափակվեն միայն մեկ փուլով՝ երկրի նախագահը կդառնա նա, ով կստանա ընտրողների ձայների մեծամասնությունը:

Ընտրություններին մասնակցել է երկրի 100 միլիոնանոց բնակչության ավելի քան կեսը: Պետության ղեկավարից բացի ընտրողները պետք է ընտրեն երկրի նոր փոխնախագահին, 300 օրենսդիրների ու շուրջ 18 հազար տեղական չինովնիկների: Ֆիլիպինների նախագահի պաշտոնին հինգ թեկնածու է հավակնում: