Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մաթիաս Դեփֆերնին, որն աջակցություն էր հայտնել ZDF հեռուստաընկերության եթերում Էրդողանին վիրավորող բանաստեղծություն կարդացած գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանին, հայտնում է Deutsche Welle-ն։
Դեփֆներն ասել է, որ ծիծաղել է Էրդողանին ծաղրող կատակի վրա, որից հետո թուրքական կողմը պահանջել է արգելք դնել մեդիակոնցեռնի ղեկավարի վրա, ինչը նրան թույլ չի տա Բյոմերմանի հասցեին որեւէ հայտարարություն անել։
Ընդ որում, Էրդողանը մտադիր է դատական հայց ներկայացնել գերագույն ատյանի դատարան, եթե արգելքը չբավարարվի, ասել է Թուրքիայի նախագահի փաստաբան Ռալֆ Հեքերը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի ԱԳՆ-ից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավար Յան Բյոմերմանի նկատմամբ։ Դրանից հետո Գերմանիայի արդարադատության նախարար Հայքո Մաասը հայտնել էր, որ հարցը, թե Բյոմերմանի բանաստեղծությունը երգիծանք է, թե զրպարտանք, կլուծվի նախադատական կարգով։ Սակայն ամեն դեպքում Բյոմերմանի նկատմամբ դատ կայանալու է։




























