Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զինծառայողների շրջանում կրկնակի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է The Military Times-ը։
Հարցման համաձայն՝ գործող ամերիկացի զինծառայողների 54 տոկոսը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին, իսկ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ընդամենը 25 տոկոսը։ Ընդ որում, հարցվածների 21 տոկոսը հայտնել է, որ չի մասնակցելու ընտրություններին, եթե թեկնածուների ցուցակում մնան միայն Թրամփն ու Քլինթոնը։
Բերնի Սանդերսի օգտին ձայն կտա զինծառայողների 38 տոկոսը։
Զինծառայողների միջկուսակցական բաժանման ժամանակ պարզվել է, որ գրանցված հանրապետականների 82 տոկոսը աջակցում է Թրամփին, իսկ դեմոկրատների շրջանում 72 տոկոսը պատրաստ է քվեարկել Քլինթոնի օգտին։ Հարցմանը մասնակցել է 951 մարդ։




























