«Բատկիվշչինան» եւ Արմատական կուսակցությունը պահանջում են Ուկրաինայի Գերագույն ռադայում ժամանակավոր քննիչ հանձնաժողով (ԺՔՀ) ստեղծել օֆշորների վերաբերյալ: Այդ մասին խմբակցության առաջնորդները հայտնել են Ռադայում համաձայնեցման խորհրդի նիստին, հայտնում է  «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:  

«Խնդրում եմ, պետք է անմիջապես այդ որոշումը մտցնել, գրանցել ԺՔՀ-ն եւ ստուգել յուրաքանչյուր նախարարություն, յուրաքանչյուր պետական կորպորացիա: Որովհետեւ մարդկանց համար փող չկա, իսկ նախարարները եւ վարչապետները մեզ մոտ իրենց պաշտոններից հեռանում են օֆշորներով եւ միլիարդներով», — հայտնել է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:

Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն խոստացել է, որ եթե քննիչ հանձնաժողով չստեղծվի, իրենց կուսակցության խմբակցությունը կարգելափակի խորհրդարանի ամբիոնը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պանամական արխիվի» նոր տվյալները հայտնի ուկրաինացիների մոտ օֆշորների առկայություն են ցույց տվել: