Վարշավայում «Հակամարտության խոհանոց» անվանումով շարժական ռեստորան կբացվի: Ճաշացանկում կներառվեն հակամարտությունների կիզակետում հայտնված տարածաշրջանների ավանդական ուտեստները: «Լեհական ռադիո»-ի հաղորդմամբ, նախագծի հիմնադիրները փախստականներն ու ներգաղթյալներն են:
Ռեստորանը կգտնվի Վիսլա գետի ափերին: Առաջին ուտեստները ռեստորանում կներկայացնեն Սիրիայի, Կոնգոյի եւ Ուկրաինայի քաղաքացիները:
«Ռեստորանում աշխատանքի ենք ընդունում ներգաղթյալների: Մենք նրանց ընդունում ենք ազնիվ պայմաններով, նաեւ ուսուցում ենք կազմակերպում»,- նշել է նախագծի հեղինակներից Մացեյ Կուզեմսկին:
Նշվում է, որ ռեստորանի ճաշացանկը պարբերաբար փոխվելու է:




























