ԱՄՆ Թեքսասի նահանգի Մենսֆիլդ քաղաքում բնակվող սիամական կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես իր տեսակի ամենատարեց ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Սքութեր մականունով կատուն ծնվել է 1986թ. մարտի 26-ին։

Կատվի տիրուհին վստահ է, որ Սքութերի երկարակեցության գաղտնիքը ակտիվ կենսակերպի եւ ճիշտ սննդակարգի մեջ է։ Կատուն սիրում է հավի միս, որը ամեն երկրորդ օր նրան տալիս են, ինչպես նաեւ հաճույքով ջրային պրոցեդուրաներ է անցնում։

Սքութերը ռեկորդակիր 26-ամյա Վելվետից առաջ է անցել։ Փորձը ցույց է տալիս, որ կատուների համար 30 տարին սահմանային չէ. թեքսասցի մեկ այլ կատու՝ Քրեմ Փուֆը, ապրել էր 38 տարի եւ 3 օր։