Երեք լեռնագնացի հաջողվել է հասնել Էվերեստի` երկրագնդի ամենաբարձր լեռնազանգվածի գագաթին: Այս անգամ Էվերեստի գագաթ է հասել երկու բրիտանացի եւ մեկ մեքսիկացի:
Այս առավոտ գագաթ են հասել Քենթոն Կուլը եւ Ռոբերտ Լուկասը Մեծ Բրիտանիայից եւ Դավիդ Լիանոն Մեքսիկայից, հայտնել է նեպալյան իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Գյենդրա Շրեսխտան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աշխարհում ամենաբարձր լեռնագագաթն առաջին անգամ հաղթահարվել է 1953-ի մայիսի 29-ին նորզելանդացի Էդմունդ Հիլլարիի եւ նեպալցի շերպա Տենցինգ Նորգեյի կողմից:
Լեռնագնացները գագաթին ընդամենը 15 րոպե են մնացել, որովհետեւ թթվածինը չի հերիքել նրանց: Նրանց հանդերձանքի մեծ մասը փորձարարական էր եւ ստեղծվել էր հատուկ վերելքի համար:
Գագաթը նվաճելու երկու օրվա ընթացքում լեռնագնացների խումբը գագաթին է մոտեցել 100 մ հեռավորության վրա, սակայն այդպես էլ տեղ չի հասել թթվածնային դիմակների անսարքության պատճառով:
Առաջին վերելքի պահից ի վեր լեռան լանջերին ավելի քան 200 մարդ է զոհվել: Նույնիսկ ամենաթանկարժեք եւ ժամանակակից հանդերձանքը ոչ միշտ է երաշխավորում հաջող վերելք Ջոմոլունգմա:
Ամեն տարի մոտ 500 մարդ փորձում է նվաճել Էվերեստը:




























