Էլ Նինիոյի տաքացումը զգալիորեն ազդել է փոքր կարմիր խեցգետինների պահվածքի վրա. հազարավոր նման արարածներ տեղաշարժվում են Հարավային Կալիֆորնիայի առափնյա շրջանով: Տեղի բնակիչները ծովի այս բնակիչների երամներն արդեն կոչել են «խեցգետնային ներխուժում», հայտնում է Americaru-ն:
Մասնավորապես, տասնյակ հազարավոր վառ կարմիր պելագիական խեցգետիններ ալիքի կողմից դուրս են նետվում Հանթինգթոն Բիչում եւ Իմպերիալ Բիչում: Մեկ առանձնյակի երկարությունը չի գերազանցում 8 սմ-ն: Որպես կանոն, նրանք ապրում են Մեքսիկայում Բահայի կղզու շրջանում, բայց Էլ-Նինիո հոսանքի պատճառով ջրի տաքացումը նրանց ստիպում է դեպի հյուսիս ճամփորդել:
Կենսաբաններն ասում են, թե այս խեցգետիններն ուտելի չեն, այդ պատճառով մարդկանց խորհուրդ չեն տալիս նրանց որսալ այդ նպատակով: Դրանցում միսը քիչ է, երբ մեռնում են, նրանցից ուժեղ գարշահոտ է գալիս:




























