Հոլիվուդի Սանսեթ բուլվարը փակվել է այն բանից հետո, երբ 55-ամյա տղամարդը բարձրացել է KTLA-ի ռադիոաշտարակ եւ մի քանի ժամ նստել այնտեղ: Այս մասին գրում է Americaru-ն:
Ոստիկանությունը նրա մոտ բանակցողների է ուղարկել, արդյունքում հաջողվել է նրան ներքեւ իջեցնել, ինչից հետո ձերբակալվել է: Լոս Անջելեսի ոստիկանության սպա Ռիկարդո Էռնանդեսի տեղեկացմամբ, նրան ուղարկել են հոգեբուժական փորձաքննության: Իրավախախտի անունը չի հրապարակվում:
KTLA աշտարակը կառուցվել է 1925 թվականին՝ դառնալով երկու ռադիոաշտարակներից մեկը, որը սպասարկում է Warner Bros. կայանը: 2014 թվականին աշտարակը քանդեցին եւ տեղափոխեցին Սանսեթ բուլվարի մեկ այլ հատված:




























