Նյու Յորքում մահացել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց մարդ գրանցված 117-ամյա Սյուզաննա Մուշաթ Ջոնսը։

«Ջոնսը մահացել է մայիսի 12-ին Բրուքլինի ծերանոցներից մեկում։ Վերջին 10 օրերին նա հիվանդ էր»,- մեջբերում է  AP-ը ծերաբանության ուսումնասիրության խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Յանգի խոսքը։

Աֆրոամերիկուհի Ջոնսը ծնվել էր 1899թ. Ալաբամայի նահանգում։ Նա 2015-ին 117-ամյա ճապոնացի Միսաո Օկավայի մահվանից հետո պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենատարեց մարդ։

Հիմա ռեկորդակիրը 116-ամյա իտալուհի Էմմա Մորանոն է, որը մի քանի ամիս փոքր է Ջոնսից։