Ինդոնեզական Սումատրա կղզում հազվագյուտ սումատրական ռնգեղջյուր է ծնվել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Discovery-ին:
Ինդոնեզիայի իշխանությունները պատմել են, որ նա սումատրական էգ ռնգեղջյուրի երկրորդ ձագն է: Մինչ այդ նա արդեն սերունդ էր տվել երկու տարի առաջ:
Սումատրական ռնգեղջյուրները ռնգեղջյուրների ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչներն են. նրանց քաշն ընդամենը 800–2000 կգ է կազմում: Ներկայումս այս տեսակը անհետացման եզրին է, սումատրական ռնգեղջյուրների թիվը 275 առանձնյակից պակաս է:




























