Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւս 60 օրով երկարացրել է երկրի տնտեսությունում արտակարգ դրության ժամկետը, հայտնում է Noticias24–ը:
Նրա խոսքով, տնտեսական արտակարգ դրության մասին հրամանի գործողությունը «երկարացվել է երկրում սոցիալական կայությունը պահպանելու նպատակով»:
Մադուրոն նշել է, որ տնտեսական արտակարգ դրության գործողության ժամանակ ընդունվել է 21 հրաման: Դրանք ուղղված են երկրի սոցիալական կայունության պահպանմանը ու երկրի իշխանությունների դեմ ծավալված «տնտեսական պատերազմին» հակազդելուն:





























