Երկու տարեկան գերմանական հովվաշունը ընտանեկան հերոս է դարձել՝ թունավոր օձի հարձակումից փրկելով երեխայի ու նրա տատիկի կյանքը, հայտնում է Life–ը:
Յոթամյա Մոննի դե Լուկան իր տատիկի հետ խաղում էր տան բակում գտնվող լողավազանի մոտ: Աղջկա մայրը՝ Դոննին այդ ժամանակ տանն էր: Հանկարծ նա լսել է երեխայի ճիչը:
«Ես նայեցի պատուհանից ու տեսա, թե ինչպես է Հաուսը երեք ցատկ հետ ո ւ առաջ անում, իսկ Մոննին կանգնել էր նրա կողքը ու լացում էր»,- պատմել է աղջկա մայրը:
Երեխայի բղավել էր, քանի որ թունավոր օձ (Eastern diamondback rattle) էր մտել տան տարածք: Օձը հարձակվել էր աղջկա ու նրա տատիկի վրա: Սակայն Հաուսը քաջ շուն էր ու օձի խայթոցն իր վրա է վերցրել:
«Ես վազեցի Հաուսի մոտ: Նա բարձրաձայն վնգստում էր ու կաղում: Նրա թաթին ես տեսա արյունահոսող վերք ու միանգամից նրան կենդանաբույժի մոտ տարա: Հաուսը կարող էր փախնել, բայց նա հակառակը՝ հարվածն իր վրա է վերցրել, որպեսզի փրկի աղջկաս ու մորս: Նա մեր ընտանիքի համար իսկական հերոս է»,- ասել է Դոննի դե Լուկան:
Կենդանիների կլինիկայում բժիշկը շան մոտ օձի երեք խայթոցի հետք է հայտնաբերել, սակայն շան կյանքը հաջողվել է փրկել:




























